Արմենուհի Ավետիսյան
Maletti Clinic-ի հիմնադիր տնօրեն, Վերականգնողաբան, ֆիզիոթերապևտ
Արմենուհի Ավետիսյանը Maletti Clinic-ի հիմնադիրն է։ Կլինիկան հիմնված է վստահության և հիվանդի նկատմամբ էմպատիայի սկզբունքների վրա։ Նրա ղեկավարությամբ կլինիկան առաջարկում է համալիր ծառայություններ, որոնք օգնում են հասնել տեսանելի արդյունքների՝ առանց ռիսկերի և երկար վերականգնման: Ներկայումս նա հանդիսանում է որպես կլինիկայի հիմնադիր և տնօրեն՝ մշակելով նոր մեթոդիկաներ և պրոտոկոլներ, որոնք կիրառվում են մեր կլինիկայում՝ ապահովելով բուժման ամենաբարձր որակը:
Տարիների ընթացքում բժիշկ Ավետիսյանը ձևավորել է աշխատանքային մոտեցում, որտեղ բժշկությունը, ֆիզիոթերապիան և ժամանակակից ապարատային մեթոդները աշխատում են միասին։ Սա թույլ է տալիս ոչ միայն մեղմել ցավը կամ տեսանելի խնդիրը, այլ հասկանալ դրա իրական պատճառը և քայլ առ քայլ աշխատել դրա լուծման վրա։
Ինչով է առանձնանում նրա աշխատանքը
- Խնդրի պատճառի հետ աշխատանք, ոչ թե միայն ախտանիշի
- Ֆիզիոթերապևտիկ և ժամանակակից ապարատային մեթոդների համադրում
- Անհատական ծրագրեր՝ առանց ավելորդ միջամտությունների
Մոտեցում պացիենտին
Յուրաքանչյուր պացիենտի հետ աշխատանքը սկսվում է մանրամասն զրույցից և գնահատումից։ Բժշկի համար կարևոր է հասկանալ ոչ միայն բժշկական պատկերը, այլ նաև մարդու առօրյան, ծանրաբեռնվածությունը և սպասելիքները։ Միայն դրանից հետո է կազմվում վերականգնման ծրագիր, որը նպատակ ունի ապահովել կայուն և երկարաժամկետ արդյունք։
Կրթություն և մասնագիտական փորձ
Բժիշկ Արմենուհի Ավետիսյանը ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այնուհետև մասնագիտացել վերականգնողական բժշկության և ֆիզիոթերապիայի ոլորտներում։ Ավելի քան 25 տարվա փորձի ընթացքում նա շարունակաբար մասնակցել է մասնագիտական և միջազգային վերապատրաստումների։
Երբ դիմել բժիշկ Արմենուհի Ավետիսյանին
- Մկանային և հոդային երկարատև ցավերի դեպքում
- Վնասվածքներից հետո վերականգնման փուլում
- Շարժունակության սահմանափակումների դեպքում
- Երբ անհրաժեշտ է անհատական և համակարգված վերականգնողական մոտեցում
