Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande, Երևան Երկ – Շբթ · 9:00 – 20:00 +374 10 54 36 64

Աննա Գասպարյան

Maletti Clinic-ի գլխավոր բժիշկ, Մաշկաբան-կոսմետոլոգ

Բժիշկ Աննա Գասպարյանին դիմում են այն ժամանակ, երբ մաշկի բուժումը կամ դեմքի ուրվագծային պլաստիկան պահանջում են ավելի լուրջ մոտեցում, քան պարզապես կոսմետիկ միջամտությունը։ Նրա աշխատանքը հիմնված է բժշկական գնահատման վրա՝ նպատակ ունենալով ոչ միայն բարելավել մաշկի տեսքը, այլ նաև վերականգնել դրա առողջությունը։

Մաշկի կամ դեմքի ուրվագծերի հետ աշխատելիս բժիշկ Գասպարյանի համար առաջնայինը ճիշտ ախտորոշումն է։ Նա կարևոր է համարում նախ հասկանալ խնդրի պատճառը և միայն դրանից հետո ընտրել միջամտություն,բուժման կամ խնամքի ամենաարդյունավետ ճանապարհը։

Ինչով է առանձնանում նրա աշխատանքը

  • Մաշկային խնդիրների բժշկական ախտորոշում և բուժում.
  • Ներարկումային և ապարատային մեթոդների համադրում ինչպես բուժական,այնպես էլ էսթետիկ միջամտությունների ժամանակ
  • Կանխարգելիչ մոտեցում, ոչ միայն բուժում

Մոտեցում պացիենտին

Բժիշկ Աննա Գասպարյանի համար կարևոր է, որ պացիենտը հստակ հասկանա իր մաշկի վիճակը և բուժման ընթացքը։ Բուժման գործընթացը կառուցվում է բաց հաղորդակցության վրա, որպեսզի մարդը վստահ լինի թե ընթացքին, թե արդյունքին։

Կրթություն և մասնագիտական փորձ

Բժիշկ Աննա Գասպարյանը ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այնուհետև անցել է կլինիկական օրդինատուրա մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ոլորտում։ Նա 2019 թվականից աշխատում է «Մալետտի» կլինիկայում և պարբերաբար մասնակցում է միջազգային վերապատրաստումների։

Երբ դիմել բժիշկ Աննա Գասպարյանին

  • Մաշկային հիվանդությունների և բորբոքային խնդիրների դեպքում
  • Ակնեի և պիգմենտացիայի խնդիրների ժամանակ
  • Երբ անհրաժեշտ է բժշկական վերահսկմամբ էսթետիկ միջամտություն
  • Մաշկի առողջացման և երկարաժամկետ խնամքի ծրագրերի համար