Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande, Երևան Երկ – Շբթ · 9:00 – 20:00 +374 10 54 36 64

Ստոմատոլոգիա

Ձեր առողջ ժպիտը մեր մասնագետների ամենակարևոր նպատակն է:

Maletti Clinic-ում իրականացնում ենք ստոմատոլոգիական ծառայություններ յուրաքանչյուր բարդության խնդիրների համար: Մեր կլինիկայում աշխատող ստոմատոլոգները կօգնեն ձեզ ունենալ առողջ և գեղեցիկ ժպիտ՝ կիրառելով գերժամանակակից բուժման մեթոդներ։

Ստոմատոլոգիա

Ի՞նչ ստոմատոլոգիական ծառայություններ են իրականացվում Maletti Clinic-ում

  1. 01 Բերանի խոռոչի հիգիենա՝ բնական և արհեստական ատամների ատամնաքարերի մաքրում
  2. 02 Ատամների սպիտակեցում՝ ZOOM4
  3. 03 Վինիրներ և շապիկներ
  4. 04 Կծվածքի շտկում՝ բրեկետներ
  5. 05 Ատամնային իմպլանտացիա

Ներկայացված ծառայությունները ներառում են բոլոր անհրաժեշտ պրոտոկոլները՝ ձեր բերանի խոռոչի առողջությունն ապահովելու համար:

01

Ատամների բուժում և պրոֆիլակտիկա

Ատամների պլոմբավորում, կարիեսի բուժում և ատամնաքարի հեռացում՝ ձեր բերանի խոռոչի առողջությունը պահպանելու համար:

02

Էսթետիկ ստոմատոլոգիա

Ատամների սպիտակեցում, գեղագիտական վերականգնում և պրոթեզավորում՝ ձեր ժպիտը դարձնելու շլացուցիչ և բնական:

03

Վիրաբուժական ստոմատոլոգիա

Խնդրահարույց և իմաստության ատամների հեռացում, լնդերի վիրահատական բուժում և այլ վիրաբուժական միջամտություններ՝ ձեր բերանի խոռոչի առողջությունը վերականգնելու համար:

04

Օրթոդոնտիա

Ատամների ճիշտ դասավորություն և հարմարեցում, օրթոդոնտիկ համակարգերի միջոցով (բրեկետներ, կապաններ),՝ ձեր ժպիտը դարձնելու ավելի հարմարավետ և գեղեցիկ:

Ինչո՞ւ են պացիենտները ընտրում Maletti Clinic-ը ատամների բուժման համար

Բարձր որակավորում և փորձ

Մեր ստոմատոլոգները բարձրագույն կրթությունից բացի մշտապես մասնակցում են մասնագիտական վերապատրաստումների՝ ձեռք բերելով որակյալ միջազգային փորձ:

Անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտին

Մենք ուշադրություն ենք դարձնում յուրաքանչյուր պացիենտի պահանջմունքներին և ստեղծում անհատական բուժման պլան՝ ապահովելով առողջ և բնական ժպիտ։ Հարմարավետ միջավայր Maletti Clinic-ում մենք ձգտում ենք ապահովել հարմարավետ և բարենպաստ միջավայր՝ պացիենտներին առաջարկելով որակյալ բուժում և հոգատար վերաբերմունք:

Գնացուցակ

Եթե ցանկանում եք ստանալ որակյալ ստոմատոլոգիական օգնություն կամ խորհրդատվություն, կապվեք մեզ հետ։ Մենք կօգնենք վերականգնել ձեր ժպիտի առողջությունն ու գեղեցկությունը։

Ստացեք ամբողջական գնացուցակը
Consent(Required)