Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande, Երևան Երկ – Շբթ · 9:00 – 20:00 +374 10 54 36 64

Էսթետիկ բժշկություն, թե՞ կոսմետոլոգիա

Էսթետիկ բժշկությունն ապահովում է մաշկի խորքային բուժում և երիտասարդացում, իսկ էսթետիկ կոսմետոլոգիան՝ մակերեսային խնամք․ Maletti Clinic-ում դրանք համադրվում են առողջության համար։

November 26, 2025

Ինչո՞վ է տարբերվում էսթետիկ բժշկությունը բժշկական կոսմետոլոգիայից

Զգալիորեն մեծացել է էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի ծառայությունների պահանջարկը: Սակայն շատերի համար հաճախ անհասկանալի է, թե որ ոլորտն է ավելի արդյունավետ հստակ խնդրի համար ևի՞նչ է կարևոր իմանալ ճիշտ ընտրություն կատարելու համար։

Maletti Clinic-ում մենք ձգտում ենք մեր պացիենտներին առաջարկել վստահելի և համալիր մոտեցում, որը հիմնված է ինչպես արտաքին տեսքի, այնպես էլ առողջության բարելավման վրա։

Այս հոդվածում կխոսենք էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի տարբերությունների մասին՝ նպատակ ունենալով ձեզ օգնելու կատարել գիտակցված ընտրություն։

Ի՞նչ է էսթետիկ բժշկությունը և բժշկական կոսմետոլոգիան և ովքե՞ր են մասնագետները

Էսթետիկ բժշկությունը և բժշկական կոսմետոլոգիան այն ուղղությունն է, որը կենտրոնանում է արտաքին տեսքի բարելավման, երիտասարդացման և մաշկի առողջության վերականգնման վրա։ Էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի նպատակը ոչ միայն արտաքին տեսքի բարելավումն է, այլ նաև մաշկի և օրգանիզմի առողջության վերականգնումը և պահպանումը։

Էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի մեջ մասնագիտական գործունեություն իրականացնող բժիշկները ունեն ոչ միայն բարձրագույն բժշկական կրթություն, այլև նեղ մասնագիտացում մաշկավեներոլոգիա և կոսմետոլոգիա կամ պլաստիկ վիրաբուժության ոլորտներում:

Maletti Clinic-ում էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի բոլոր պրոտոկոլները իրականացվում են միայն այն մասնագետների կողմից, որոնք մշտապես բարձրացնում են իրենց որակավորումը և կիրառում են գիտականորեն հիմնավորված մեթոդներ։ Կլինիկայում կիրառում ենք ոլորտի ժամանակակից մեթոդնեի ամբողջ սպեկտրը.

  • մաշկի և մազերի ապարատային ախտորոշում՝ դերմատոսկոպիա, տրիխոսկոպիա
  • լազերային և ապարատային այլ գերժամանակակից տեխնոլոգիաներ
  • ներարկումային արդի տեխնոլոգիաներ (մեզոթերապիա, պլազմոլիֆթինգ, բիոռևիտալիզացիա, բոտուլինոթերապիա, ֆիլլերներ)
  • մաշկի բժշկական խնամքներ,որոնք նպաստում են մաշկի թերությունների շտկմանը, վիճակի բարելավմանը, ծերացման կանխարգելմանը և բնական գեղեցկության պահպանմանը:

Ի՞նչ է էսթետիկ կոսմետոլոգիան և ովքե՞ր են մասնագետները

  • Էսթետիկ կոսմետոլոգիան կենտրոնանում է մաշկի, մազերի և մարմնի խնամքի վրա՝ ապահովելով միայն էսթետիկ փոփոխություններ։ Կոսմետոլոգիական պրոտոկոլները ներառում են մաշկի մաքրում, խոնավացում, մակերեսային պիլինգներ, դիմակներ և այլ պրոցեդուրաներ, որոնք բարելավում են մաշկի տեսքը կարճ ժամանակում։
  • Էսթետիկ կոսմետոլոգիան կարող է լուծել մակերեսային էսթետիկ խնդիրներ, բայց չի ներգործում մաշկի խորքային շերտերին և չի կարգավորում ներքին ֆիզիոլոգիական գործընթացները։ Դրա համար կոսմետոլոգիական պրոցեդուրաները հաճախ ունենում են կարճաժամկետ էֆեկտ, որը պահանջում է պարբերական խնամք։
  • Էսթետիստ-կոսմետոլոգները ունենում են միջին մասնագիտական բժշկական կրթություն կոսմետոլոգիայի բնագավառում, և նրանց աշխատանքն ընդգրկում է ոչ ինվազիվ մեթոդների և խնամքի միջոցների կիրառում՝ մազահեռացում, մաշկի ոչ բուժական խնամքներ, մերսում, մարմնի ուրագծերի շտկում։

Տարբերություններ և նմանություններ

Էսթետիկ բժշկությունը, բժշկական կոսմետոլոգիան և էսթետիկ կոսմետոլոգիան կարող են լրացնել միմյանց, սակայն դրանց միջև կան էական տարբերություններ, որոնք պետք է հաշվի առնել ձեր խնդրի լուծման և մասնագետի ընտրության ժամանակ։

Կրթություն և որակավորումներ

Էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի մասնագետները ունեն ոչ միայն բարձրագույն բժշկական կրթություն, այլև նեղ մասնագիտացում մաշկավեներոլոգիա և կոսմետոլոգիա, կամ պլաստիկ վիրաբուժության ոլորտներում: Էսթետիստ-կոսմետոլոգները պետք է ունենան միջին մասնագիտական բժշկական կրթություն, անցնում են կարճատև դասընթացներ, որոնք բավարար են մակերեսային խնամքի համար, սակայն չունեն բժշկական խորը գիտելիքներ մաշկի խնդիրները բուժելու համար։

Բուժման խորություն և պրոտոկոլներ

Էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի մեջ կիրառվում են խորը ազդեցություն ունեցող տեխնոլոգիաներ՝ լազերային թերապիա, ռադիոհաճախական, գերձայնային լիֆտինգ, ներարկումներ, բժշկական խնամքներ և այլն։ Էսթետիկ կոսմետոլոգիան հիմնականում սահմանափակվում է մաշկի մակերեսային խնամքով, որը չունի խորքային բուժական ազդեցություն։

Առողջության և գեղեցկության զուգակցում

MalettiClinic-ի էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի ուղղությունը լուծում է մաշկի խնդիրները՝ հիմնվելով ձեր առողջության իրական պահանջմունքների վրա։ Ձեր մաշկի խնդրի լուծման համար կլինիկայում կիրառվում են ախտորոշման հստակ պրոտոկոլներ, որոնք ներառում են ապարատային և լաբորատոր հետազոտություններ: Այդ տվյալները համադրելով մասնագետի խորը գիտելիքների հետ՝ մենք ստանում ենք ճշգրիտ ախտորոշում և բուժման անհատական պլան: Կարևոր է ֆիքսել՝ էսթետիկ կոսմետոլոգիան ուղղված է միայն մաշկի արտաքին և մակերեսային խնամքին, իսկ էսթետիկ բժշկությունն և բժշկական կոսմետոլոգիան՝ մաշկի թերությունների բուժման և արտաքին տեսքի հիմնովին փոփոխությունների։

Անվտանգություն և արդյունավետություն

Քանի որ էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի պրոցեդուրաները պահանջում են խորը ներգործություն մարդու օրգանիզմի վրա, դրանք պարտադիր պետք է իրականացվեն միայն բժիշկ մաշկաբան-կոսմետոլոգների կողմից՝ ապահովելու համար առավելագույն անվտանգությունը և արդյունավետությունը։

Պացիենտները ստանում են լիարժեք տեղեկատվություն իրականացվող հետազոտությունների և պրոցեդուրայի մասին և անհրաժեշտ ցուցումներ՝ գրավոր տեսքով, պրոցեդուրային հաջորդող վերականգնողական շրջանի համար: Maletti Clinic-ում պացիենտին չենք թողնում միայնակ իր խնդիրների հետ:

Մենք օգտագործում ենք միայն ապացուցված արդյունավետ մեթոդներ՝ հօգուտ ձեր առողջության և գեղեցկության։

Maletti-ի մոտեցումը էսթետիկ բժշկությանը

Maletti Clinic-ում մենք առաջնահերթություն ենք տալիս պացիենտի առողջությանը, բնական գեղեցկության վերականգնմանը և պահպանմանը։ Մալետտիում համադրում են էսթետիկ բժշկության նորագույն մեթոդները և տեխնոլոգիաները՝ ձեզ առաջարկելով արդյունավետ և անվտանգ պրոտոկոլներ:

Մեր անհատական մոտեցումը թույլ է տալիս ուսումնասիրել ձեր առողջության, մաշկի և մարմնի իրական կարիքները և ստեղծել անհատական ծրագրեր, որոնք նպաստում են ձեր խնդիրների օպտիմալ լուծմանը և ապահովում են երկարաժամկետ արդյունքներ։

Որո՞նք են Maletti Clinic-ի էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի ուղղության առավելությունները.

Նեղ մասնագիտացում ունեցող բժիշկների թիմ

Մեր էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի բոլոր մասնագետները բարձր որակավորում ունեցող բժիշկներ են, որոնք մշտապես բարձրացնում են իրենց որակավորումը և կիրառում են ոլորտի նորագույն պրոտոկոլները:

Համալիր մոտեցում

Maletti Clinic-ում խնդիրների ախտորոշմանը և բուժմանը ներգրավվում են տարբեր ուղղությունների մասնագետներ՝ ավելի ճշգրիտ ախտորոշում և բուժման պլան կազմելու համար: Բուժման ընթացքում պացիենտը ստանում է իրեն անհրաժեշտ մասնագետի խորհրդատվություն, որը թույլ է տալիս ժամանակին շտկել բուժման պլանը և կարճ ժամկետներում ստանալ օպտիմալ արդյունք:Մենք պացիենտներին առաջարկում ենք անհատական ամբողջական հետազոտություն և բուժման պլանավորում, միջդիսցիպլինար մոտեցմամբ՝ միտված ոչ միայն արտաքին տեսքի բարելավմանը, այլև մաշկի և մարմնի առողջության վերականգնմանը։

Արդյունավետ պրոտոկոլներ

Maletti Clinic-ում իրականացվող բոլոր պրոտոկոլերը հիմնված են գիտական հետազոտությունների, ապացուցողական բժշկության և կլինիկական փորձի վրա՝ ապահովելով կայուն արդյունքներ։

Ինչո՞ւ վստահել Maletti Clinic-ի մասնագետներին

Եթե ձեր նպատակն է ունենալ բնական գեղեցկություն՝ հիմնված առողջության վրա, ապա Maletti Clinic-ում դուք կարող եք ստանալ կոսմետոլոգիական ծառայությունների ամբողջական պատկերացում, որն ուղղված է ինչպես արտաքին տեսքի, այնպես էլ առողջության պահպանմանը և բարելավմանը։

Մեր բժիշկները տրամադրում են բարձրակարգ էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի ծառայություններ՝ հիմնված գիտելիքի, փորձի, որակի և վստահության վրա։

Գրանցվեք խորհրդատվության, որ միասին ստեղծենք ձեր առողջության և գեղեցկության ներդաշնակությունը։