Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande, Երևան Երկ – Շբթ · 9:00 – 20:00 +374 10 54 36 64
Maletti Talks · Թողարկում 08

Սեռավարակների մասին ճշմարտությունը․ սիֆիլիս և ՄԻԱՎ 21-րդ դարում

Maletti Talks-ի ութերորդ էպիզոդի հյուրն է բժիշկ-մաշկավեներաբան Էմիլ Միրզոյանը:Այս թողարկումը նվիրված է մի թեմայի, որի մասին հաճախ լռում են, բայց որը վերջինտարիներին դարձել է համաշխարհային առաջնահերթություն: Մենք խոսել ենքսեռավարակների տարածվածության, դրանց ախտորոշման բարդությունների ևժամանակակից բժշկության հնարավորությունների մասին:

Քննարկվող հիմնական թեմաները․

  • Սեռավարակների անսպասելի աճը․ Չնայած տեխնոլոգիական զարգացմանը, աշխարհումնկատվում է սեռավարակների աննախադեպ «բում»: Առողջապահությանհամաշխարհային կազմակերպությունն առաջին անգամ սեռավարակներըհայտարարել է գլոբալ պրիորիտետ՝ կոչ անելով բարձրացնել զգոնությունը:
  • Սիֆիլիս․ լիովին բուժելի, բայց վտանգավոր․ Սիֆիլիսը բուժելի է, սակայն պահանջում է մասնագիտացված մոտեցում:
  • ՄԻԱՎ-ի հետ կապված վախերի հաղթահարումը․ 21-րդ դարում ՄԻԱՎ-ն այլևս դատավճիռչէ: Ժամանակակից հակառետրովիրուսային թերապիայի շնորհիվ վարակակիրները կարողեն ապրել երկար ու լիարժեք կյանքով, ունենալ առողջ երեխաներ և չվարակելդիմացինին: Հայաստանում անհրաժեշտ դեղորայքը տրամադրվում է անվճար:
  • Պաշտպանվելու 3 ոսկե կանոնները․ Ինչպե՞ս զերծ պահել ընտանիքը սեռավարակներից:

Դիտե՛ք այս թողարկումը՝ ստանալու համար ճշգրիտ տեղեկատվություն ձեր սեռական առողջության և անվտանգության մասին: