Maletti Talks · Выпуск 08
Սեռավարակների մասին ճշմարտությունը․ սիֆիլիս և ՄԻԱՎ 21-րդ դարում
Maletti Talks-ի ութերորդ էպիզոդի հյուրն է բժիշկ-մաշկավեներաբան Էմիլ Միրզոյանը
Այս թողարկումը նվիրված է մի թեմայի, որի մասին հաճախ լռում են, բայց որը վերջին տարիներին դարձել է համաշխարհային առաջնահերթություն: Մենք խոսել ենքսեռավարակների տարածվածության, դրանց ախտորոշման բարդությունների ևժամանակակից բժշկության հնարավորությունների մասին:
Քննարկվող հիմնական թեմաները․
- Սեռավարակների անսպասելի աճը․ Չնայած տեխնոլոգիական զարգացմանը, աշխարհումնկատվում է սեռավարակների աննախադեպ «բում»: Առողջապահությանհամաշխարհային կազմակերպությունն առաջին անգամ սեռավարակներըհայտարարել է գլոբալ պրիորիտետ՝ կոչ անելով բարձրացնել զգոնությունը:
- Սիֆիլիս․ լիովին բուժելի, բայց վտանգավոր․ Սիֆիլիսը բուժելի է, սակայն պահանջում է մասնագիտացված մոտեցում:
- ՄԻԱՎ-ի հետ կապված վախերի հաղթահարումը․ 21-րդ դարում ՄԻԱՎ-ն այլևս դատավճիռչէ: Ժամանակակից հակառետրովիրուսային թերապիայի շնորհիվ վարակակիրները կարողեն ապրել երկար ու լիարժեք կյանքով, ունենալ առողջ երեխաներ և չվարակելդիմացինին: Հայաստանում անհրաժեշտ դեղորայքը տրամադրվում է անվճար:
- Պաշտպանվելու 3 ոսկե կանոնները․ Ինչպե՞ս զերծ պահել ընտանիքը սեռավարակներից:
Դիտե՛ք այս թողարկումը՝ ստանալու համար ճշգրիտ տեղեկատվություն ձեր սեռական առողջության և անվտանգության մասին:
