Вазгена Саргсяна 10, Piazza Grande, Ереван Пн – Сб · 9:00 – 20:00 +374 10 54 36 64
Maletti Talks · Выпуск 03

Մարմնի առողջություն․ ինչպե՞ս է մերսումն ազդում կյանքի որակի վրա

Maletti Talks-ի երրորդ էպիզոդի հյուրն է վերականգնողաբան, մանուալ թերապիայիՄմասնագետ Սպարտակ Դովլաթբեկյանը: Մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես է ճիշտմերսումը և վերականգնողական թերապիան փոխում մարդու կյանքի որակը՝ թեթևացնելով ոչ միայն ֆիզիկական ցավը, այլև հոգեկան վիճակը:

Քննարկվող հիմնական թեմաները․

  • Բժշկի հոգատարությունը որպես բուժման հիմք․ Իսկական բժիշկը պետք է պացիենտին ընդունի որպես հարազատ մարդու: Վստահությունը և բժշկի կողմիցպատասխանատվություն ստանձնելը մոտիվացնում են պացիենտին հավատալսեփական վերականգնմանը:
  • Մի՛ դիմացեք ցավին․ Մենք հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ ծնողները, զավակներին նեղություն չտալու համար, երկար ժամանակ դիմանում ենցավին՝ իրավիճակը հասցնելով անելանելիության: Կարևոր է հիշել՝ ժամանակինարված ախտորոշումը ոչ միայն փրկում է առողջությունը, այլև զերծ է պահումընտանիքին ահռելի ծախսերից և հոգսերից:
  • Spa մշակույթի զարգացումը Հայաստանում․ Spa-ն և բուժական մերսումն այլևս շքեղություն չեն, այլ առօրյա խնամքի մաս: Դրանք օգնում են մեզ լինելավելի թեթև, հանգիստ և բարձրացնում են մեր ընդհանուր տրամադրությունը:

Դիտե՛ք այս թողարկումը՝ հասկանալու համար, թե ինչպես լսել սեփական մարմնին և ժամանակին հոգ տանել առողջության մասին: