Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande, Երևան Երկ – Շբթ · 9:00 – 20:00 +374 10 54 36 64
Maletti Talks · Թողարկում 04

Կրծքի վիրահատությունները Հայաստանում․ նորաձևությու՞ն, թե՞ ինքնավստահություն

Maletti Talks-ի չորրորդ էպիզոդի հյուրն է պլաստիկ վիրաբույժ Տաթև Բաբայանը: Այսթողարկման ընթացքում մենք խոսել ենք պլաստիկ վիրաբուժության ամենապահանջվածուղղություններից մեկի՝ կրծքի վիրահատությունների մասին, և փորձել ենքհասկանալ՝ որտեղ է վերջանում նորաձևությունը և սկսվում ինքնավստահությանձգտումը:

Քննարկվող հիմնական թեմաները․

  • Կրծքի ֆիլլերների վտանգը․ Շատ կարևոր է իմանալ, որ աշխարհում արդեն ավելի քան 10 տարի է, ինչ կատեգորիկ արգելվել է ֆիլլերների կիրառումը կրծքի ծավալիմեծացման համար: Ի տարբերություն ֆիլլերների՝ սեփական ճարպի օգտագործումը(լիպոֆիլինգ) անվտանգ է և գիտականորեն հիմնավորված մեթոդ է:
  • 3 ամենատարածված վախերը․ Պլաստիկ վիրահատությունից առաջ կանայք հիմնականում անհանգստանում են երեք հարցի շուրջ․

1. Արդյո՞ք իմպլանտը կարող է առաջացնել չարորակ հիվանդություններ

2. Որքանո՞վ նկատելի կլինեն հետվիրահատական սպիները

3. Կարո՞ղ է արդյոք իմպլանտը պատռվել կամ վնասվել

  • Ժամանակակից լուծումներ․ Տաթև Բաբայանը բացատրում է, թե ինչպես է ժամանակակից բժշկությունը նվազագույնի հասցնում այս ռիսկերը և ինչու են պացիենտներըպատրաստ գնալ այդ քայլին՝ սեփական մարմնում իրենց ավելի ներդաշնակզգալու համար:

Դիտե՛ք այս թողարկումը՝ ստանալու համար մասնագիտական պատասխաններ պլաստիկ վիրաբուժության ամենաբարդ հարցերի վերաբերյալ: