Maletti Talks · Episode 05
Արտաքինի փոփոխություններ․ արդյո՞ք կա սահման
Maletti Talks-ի երկրորդ էպիզոդի հյուրն է հոգեթերապևտ, հոգեբան ԼիլիթՂահրամանյանը: Այս զրույցը նրանց համար է, ովքեր փորձում են հասկանալսեփական մարմնի հետ հարաբերությունները և այն հոգեբանական ճնշումները, որոնքառաջանում են ժամանակակից գեղեցկության չափանիշների պատճառով:
Քննարկվող հիմնական թեմաները․
- Ավելորդ քաշը նախևառաջ առողջության հարց է․ Մենք հաճախ սխալմամբ ավելորդ քաշը դիտարկում ենք միայն գեղեցկության տեսանկյունից: Սակայն իրականում դա լուրջառողջապահական խնդիր է, որը կարող է բերել սրտանոթային և էնդոկրին համակարգիփոփոխությունների: Կարևոր է ոչ թե գնահատական տալ արտաքինին, այլ աշխատելկենսակերպի փոփոխության վրա:
- Պիտակավորման վնասակար ազդեցությունը․ «Ցեղական գեր» կամ նմանատիպ այլ պիտակները կարող են անդառնալի հուսահատություն առաջացնել դեռահասներիմոտ: Երբ մենք լուծում առաջարկելու փոխարեն պիտակավորում ենք, մենք երեխայինզրկում ենք փոփոխության հույսից:
- Իրատեսական սպասելիքներ միջամտություններից․ Արդյո՞ք մեկ վիրահատությունը կամ կոսմետիկ միջամտությունը կարող է մեզ դարձնել երջանիկ: Ինչու՞ է կարևորհասկանալ մեր ներքին դրդապատճառները նախքան արտաքինը փոխելը:
Դիտե՛ք այս թողարկումը՝ բացահայտելու համար արտաքինի և ներքին ներդաշնակության կապը:
