Maletti Talks · Թողարկում 07
Ինքնագնահատականի ձևավորում․ բուլինգի հետևանքները և ծնողավարությունը
Maletti Talks-ի յոթերորդ էպիզոդի հյուրն է մանկական հոգեբան Տաթև Աբրահամյանը: Այսթողարկումը բացահայտում է դեռահասության բարդ ու զգայուն աշխարհը, որտեղյուրաքանչյուր խոսք և վերաբերմունք կարող է վճռորոշ լինել երեխայի ապագաինքնագնահատականի համար:
Քննարկվող հիմնական թեմաները․
- Բուլինգի հոգեբանական հայելին․ Հետաքրքիր է, որ թե՛ բուլինգի ենթարկողը, թե՛ ենթարկվողը հաճախ ունենում են նույն խնդիրը՝ ցածր ինքնագնահատականը:Տարբերվում են միայն արձագանքման ձևերը․ մեկը նեղացնում է՝ իր ներքինցավը քողարկելու համար, մյուսը՝ նեղվում է: Ինքնաբավ երեխաները սովորաբարկարիք չեն ունենում որևէ մեկին ճնշելու:
- Պատրաստվել դեռահասությանը նախապես․ Մարմնի փոփոխությունները՝ ձայնի փոփոխությունից մինչև դեմքի մաշկի խնդիրներ, չպետք է անակնկալ լինեներեխայի համար: Երբ ծնողը կամ մասնագետը նախապես բացատրում են, որ դա բնականգործընթաց է, դեռահասը շատ ավելի հանգիստ է հաղթահարում այդ փուլը:
- Ծնողի խոսքի ուժն ու վտանգը․ Դեռահասը նման է «պայթուցիկի», և ծնողի յուրաքանչյուր մեկնաբանություն կարող է լինել այդ պայթյունի կայծը:Հատկապես քաշի և արտաքինի մասին նույնիսկ դրական թվացող մեկնաբանություններըՇերբեմն կարող են հանգեցնել լուրջ խնդիրների, օրինակ՝ նյարդային բուլիմիայիզարգացման:
- Մի՛ ուշացրեք այցը մասնագետին․ Պետք չէ սպասել մինչև իրավիճակը դառնա օրհասական: Հատկապես, երբ դեռահասն ինքն է հայտնում մասնագետի կարիքունենալու մասին, ծնողը պետք է լսի նրան: Խորհրդատվությունը երբեք ավելորդ չիլինում և կարող է կանխել բազմաթիվ բարդություններ:
Դիտե՛ք այս թողարկումը՝ հասկանալու համար ձեր երեխայի ներաշխարհը և կառուցելու վստահելի հարաբերություններ նրա հետ:
