Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande, Երևան Երկ – Շբթ · 9:00 – 20:00 +374 10 54 36 64

Էնդոկրինոլոգիայի ազդեցությունը մաշկի առողջության վրա

Հորմոնները մեծ ազդեցություն ունեն մաշկի վրա․ Maletti Clinic-ը առաջարկում է էնդոկրինոլոգի և մաշկաբանի համատեղ մոտեցում՝ մաշկի առողջությունն ու գեղեցկությունը վերականգնելու համար։

November 26, 2025

Էնդոկրինոլոգիայի դերը մաշկի առողջության հարցում

Մաշկը ժամանակակից պայմաններում անընդհատ ենթարկվում է արտաքին գործոնների բացասական և դրական ազդեցությանը: Բացի արտաքին գործոններից գոյություն ունեն նաև ներքին (էնդոկրին) գործոններ, որոնք ազդում են մաշկի առողջության և արտաքին տեսքի վրա: Էնդոկրինոլոգիան, ուսումնասիրելով ներզատական (էնդոկրին) գեղձերի աշխատանքը և հորմոնների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, օգնում է մեզ հասկանալ մաշկի, մազերի և եղունգների փոփոխությունների, խնդիրների բուն պատճառը:

Ինչպե՞ս են հորմոնները կարգավորում մաշկի առողջությունը

Օրգանիզմի առողջությունը մեծապես կախված է հորմոնների հավասարակշռությունից, որոնք կարգավորում են նրա բոլոր օրգան-համակարգերի գործունեությունը՝ սկսած մաշկի խոնավությունից, մազերի առողջ աճից, վերջացրած՝ քաշի տատանումներով, գլյուկոզայի քանակի կարգավորումով արյան մեջ: Օրինակ՝

  • Կորտիզոլ, էստրոգեն՝ ազդեցություն են ունենում մաշկի ճարպային գեղձերի ակտիվության վրա: Կորտիզոլի մակարդակի բարձրացումը կարող է առաջացնել մաշկի ավելորդ յուղոտություն, ինչը հաճախ հանգեցնում է ակնեի առաջացմանը։
  • Վահանաձև գեղձի հորմոնները (թիրեոիդ հորմոնները) կարևոր են մաշկի խոնավացման և ջերմակարգավորման համար: Հիպոթիրեոզի դեպքում մաշկը կարող է չորանալ և կորցնել իր առաձգականությունը։
  • Ինսուլինընույնպես մեծ դեր ունի մաշկի առողջության համար: Ինսուլինի բարձր մակարդակը հաճախ կարող է հանգեցնել մաշկի բորբոքումների, ինչպես օրինակ՝ ինսուլինակայունության դեպքում: Իսկ ինսուլինի թերի արտադրությունը ենթաստամոքսային գեղձի կողմից հանգեցնում է շաքարային դիաբետի զարգացմանը, որի պատճառով ախտահարվում են մազանոթները, վատանում է մաշկի սնուցումը:

Այս հորմոնների մակարդակների փոփոխությունները կարող են անմիջականորեն ազդել մաշկի վիճակի վրա՝ առաջացնելով տարբեր խնդիրներ:

Էնդոկրին համակարգի խանգարումների դրսևորումները մաշկի վրա

Հորմոնային անհավասարակշռությունը կարող է դրսևորվել մաշկի տարբեր խնդիրներով, օրինակ՝

  • Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ (PCOS).կարող է հանգեցնել մաշկի յուղոտությանը, ակնեի և մազակալման:
  • Հիպոթիրեոզ.այս դեպքում մաշկը կարող է չորանալ, թուլանալ և դառնալ խամրած, արմունկների շրջանի մաշկը չոր է և մգացած, եղունգները՝ փխրուն, մազերը՝ խամրած, նոսրացած:
  • Շաքարային դիաբետ՝ գլյուկոզայի նորմայից բարձր քանակը արյան մեջ կարող է խաթարել մաշկի մազանոթների գործունեությունը, որը կբերի մաշկի սնուցման խանգարմանը ՝ առաջացնելով չորություն, հաճախակի վնասվածքներ, բորբոքում և խոցեր։

Այս խնդիրները պահանջում են բժշկական մոտեցում, քանի որ միայն արտաքին խնամքը բավարար չէ՝ մաշկի առողջությունը վերականգնելու համար:

Մաշկի խնամք հորմոնային խախտումների դեպքում

Հորմոնային խնդիրների դեպքում մաշկի խնամքը պահանջում է հատուկ մոտեցում։ Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն պահպանել մաշկի առողջությունը.

Մաշկի մաքրման միջոցներ՝

հարկավոր է օգտագործել մաշկի տեսակին համապատասխան մաքրման միջոցներ՝ լվացվելու համար նախատեսված գել կամ փրփուր, մաշկի մեռուկացված բջիջները հեռացնելու համար նուրբ սկրաբ-գոմաժներ, որոնք չեն պարունակում կոպիտ մասնիկներ (կորիզների, սուրճի մասնիկներ): Խուսափել ագրեսիվ մաքրման միջոցներից, որոնք կարող են ավելի շատ գրգռել մաշկը։

Խոնավացնող միջոցների կիրառում՝

չորացման կամ ավելորդ ճարպոտության դեպքում խոնավացնող միջոցները կօգնեն պահպանել մաշկի հարթությունը և ամբողջականությունը։

Միջոցներ՝ մաշկի ճարպոտությունը նվազեցնելու համար՝

եթե մաշկը շատ ճարպոտ է, կարելի է կիրառել այնպիսի միջոցներ, որոնք կառավարում են ճարպի արտադրությունը, բայց չեն ջրազրկում և չորացնում մաշկը, ապահովելով ճարպի նվազեցումը և մաշկի խոնավությունը։

Անցանկալի մազերի հեռացում՝

Անցանկալի մազերի հեռացումից առաջ պետք է դիմել էնդոկրինոլոգի, որպեսզի պարզենք մազակալման պատճառները: Մազահեռացումը խորհուրդ է տրվում սկսել աղջիկների մոտ դաշտանային ցիկլի կայունացումից մեկ տարի հետո, քանի որ մազակալման խանգարումները հանդիսանում են հորմոնալ խանգարումների առաջին նշանները: Առանց պատճառը հայտնաբերելու և բուժելու՝ մազահեռացումը կարող է արդյունավետ չլինել:

Պիգմենտացիայի նվազեցում՝

Հաճախ մաշկի պիգմենտացիան կապ ունի հորմոնալ ֆոնի խաթարման հետ և տարբեր կոսմետիկ, ապարատային միջոցների միայն արտաքին ազդեցությամբ հնարավոր չէ մաքրել պիգմենտները: Պիգմենտների դեմ պայքարում պետք է մասնակցություն ունենա մաև էնդոկրինոլոգը օրգանիզմի հորմոնալ ֆոնի կարգավորման նպատակով:

Maletti Clinic-ի մասնագետները կկազմեն անհատական խնամքի պրոտոկոլ ձեզ համար:

Էնդոկրինոլոգի և մաշկաբանի համատեղ մոտեցման անհրաժեշտությունը

Հորմոնային անհավասարակշռության դեպքում լավագույն արդյունքի համար կարևոր է, որ մաշկաբանը և էնդոկրինոլոգը աշխատեն միասին։

Էնդոկրինոլոգը կօգնի կարգավորել օրգանիզմի հորմոնների մակարդակը, բարելավվել ձեր էնդոկրին համակարգը

Մաշկաբանը կկենտրոնանա մաշկի բուժման և խնամքի վրա՝ ընտրելով համապատասխան միջոցներ և պրոցեդուրաներ։

Maletti Clinic-ի մոտեցումը հիմնված է բազմամասնագիտական թիմի համագործակցության վրա՝ նպատակ ունենալով ապահովել պացիենտի առողջությունն ու ապահովությունը բոլոր մակարդակներում։

Հորմոնները կարևոր դեր են խաղում մաշկի առողջության մեջ։ Հորմոնային խնդիրների ժամանակ անհրաժեշտ է ոչ միայն մաշկի արտաքին խնամք, այլև օրգանիզմի հորմոնային համակարգի առողջացում:

Մաշկի լիարժեք առողջության և գեղեցկության համար Maletti Clinic-ը իր էքսպերտ-բժիշկների թիմով ապահովում է անհատական և կոմպլեկս լուծումներ ձեր մաշկի խնդիրների համար: