Մեր ծառայությունները էսթետիկ բժշկության ոլորտում
- 01 RF երիտասարդացում՝ Morpheus 8 (InMode)
- 02 Մաշկի լազերային հղկում՝ CO2
- 03 Սպիերի և նորագոյացությունների լազերային հեռացում՝ CO2
- 04 Դեմքի SMAS լիֆտինգ, երիտասարդացում՝ HIFU
- 05 Ոչ ինվազիվ մաշկի RF երիտասարդացում՝ Forma (InMode)
- 06 Պիգմենտների և մազանոթների հեռացում՝ Lumecca (InMode)
- 07 Մաշկի և մազերի թիրախային բուժում, վերականգնում՝ մեզոթերապիա
- 08 Ուրվագծային պլաստիկա, կնճիռների ներարկումային շտկում, շուրթերի ծավալի մեծացում
- 09 Միմիկական կնճիռների շտկում՝ բոտուլինոթերապիա
- 10 Գերքրտնարտադրության շտկում՝ բոտուլինոթերապիա
- 11 Մաշկի ծերացման կանխարգելում, խորը խոնավեցում և վերականգնում՝ բիոռեվիտալիզացիա և բիոռեպարացիա
- 12 Մաշկի և մազերի բնական վերականգնում՝ պլազմոլիֆտինգ, պլազմաթերապիա
- 13 Դաջվածքի և տատուաժի հեռացում՝ QSwitch լազերով
- 14 Անոթների և մազանոթների հեռացում՝ DEKA Again լազերով
- 15 Պիլինգներ
- 16 Մաշկի մաքրում, խնամքներ և այլն
Maletti Clinic-ում մենք առաջարկում ենք էսթետիկ բժշկության բազմաթիվ ծառայություններ, որոնք կօգնեն ձեզ բարելավել արտաքին տեսքը, պահպանել երիտասարդությունն ու խնամել ձեր մաշկը և մարմինը։ Մեր հիմնական ծառայություններն են
Մաշկի խնամքի և երիտասարդացման ներարկումային միջամտություններ
Խորը խոնավեցում և երիտասարդացում, ներառյալ՝ բիոռևիտալիզացիա, մեզոթերապիա, բոտուլինոթերապիա և ֆիլլերների ներարկումներ՝ կնճիռների նվազեցման և մաշկի առաձգականության բարելավման համար։
Ապարատային պրոցեդուրաներ
Գերժամանակակից սարքավորումների կիրառմամբ և զուգակցմամբ թերապևտիկ պրոցեդուրաներ, ինչպիսիք են լազերային թերապիան, ռադիոհաճախական (RF) լիֆտինգը, ուլտրաձայնային մաքրումը, և այլ մեթոդներ՝ մաշկի վիճակը բարելավելու և երիտասարդացնելու համար։
Մաշկի խնամք և պիլինգներ
Պիլինգներ (քիմիական, մեխանիկական) և խնամքային պրոցեդուրաներ՝ մաշկի տոնուսը բարձրացնելու, հարթեցման և խորը մաքրում ապահովելու համար։
Մարմնի համար նախատեսված միջամտություններ
Մարմնի տարբեր զոնաների ձևավորման և քաշի նվազեցման մեթոդներ՝ ներառյալ լիպոլիտիկ ներարկումներ և ապարատային միջամտություններ:
Անհատական հակատարիքային ծրագրեր
Մեր մասնագետները մշակում են անհատական խնամքի և հակատարիքային ծրագրեր՝ հիմնված ձեր մաշկի տեսակի, առանձնահատկությունների՝ ապահովելով երկարաժամկետ և տեսանելի արդյունքներ։
Ինչո՞ւ ընտրել Maletti Clinic-ը
Փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներ
Maletti-ում աշխատում են բժիշկներ, որոնք ունեն բարձրագույն բժշկական կրթություն և մեծ փորձ էսթետիկ բժշկության ոլորտում։
Անհատական մոտեցում յուրաքանչյուրին
Մեր մոտեցումը հիմնված է պացիենտի կարիքների և ցանկությունների վրա՝ ապահովելով խնամքի անհատական ծրագիր՝ արդյունավետ և երկարատև արդյունքի համար։
Ժամանակակից սարքավորումներ և մոտեցումներ
Մենք աշխատում ենք նորագույն և արդյունավետ տեխնոլոգիաներով, որոնք երաշխավորում են հուսալի որակ և խորքային արդյունքներ էսթետիկ բժշկության ոլորտում։
Մեր մասնագետները
Գնացուցակ
Եթե ցանկանում եք բարելավել ձեր մաշկի և մարմնի տեսքը, ազատվել էսթետիկ խնդիրներից կամ պարզապես խնամել ձեր արտաքին տեսքը, գրանցվեք մեզ մոտ խորհրդատվության։ Մենք կօգնենք ձեր բնական գեղեցկությունը պահպանել և շողալ առողջությամբ։
