Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande, Երևան Երկ – Շբթ · 9:00 – 20:00 +374 10 54 36 64

Վերականգնողաբանություն

Հուսալի վերականգնում ՝ ձեր լիարժեք կյանքի համար։

Maletti Clinic-ում մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում բժշկության վերականգնողաբանություն ուղղությանը: Այս բաժանմունքի պրոցեդուրաները օգնում են պացիենտներին վերականգնել շարժունակությունն և բարելավել ընդհանուր առողջությունը տարբեր վնասվածքներից, հիվանդություններից կամ վիրահատություններից հետո։ Մեր փորձառու վերականգնողաբանների թիմը ապահովում է անհատական մոտեցում՝ յուրաքանչյուր խնդրին համապատասխան։

Վերականգնողաբանություն

Ի՞նչ վերականգնողական ծառայություններ են ներկայացված մեր կլինիկայում

  1. 01 Կեցվածքի շեղումներ, սկոլիոզ, ողնաշարի ճողվածքներ՝ մանուալ թերապիա
  2. 02 Մեջքի և հենաշարժողական համակարգի տարբեր բնույթի ցավեր, հետվիրահատական, պոստտրավմատիկ վերականգնում, կոնտրակտուրաներ՝ բուժական մերսում
  3. 03 Հետվիրահատական, պոստտրավմատիկ վերականգնում, մկանային ատրոֆիա, հոդերի շարժողականության խանգարում/կարկամություն, տարբեր բնույթի կոնտրակտուրաներ՝ կինեզիոթերապիա

Maletti Clinic-ում վերականգնողական ծառայությունները ներառում են մի շարք թերապիաներ և միջամտություններ, որոնք ուղղված են պացիենտների ֆիզիկական վերականգնմանը, քրոնիկ ցավերի նվազեցմանը և կյանքի որակի զգալի բարելավմանը։ Մենք իրականացնում ենք հետևյալ ծառայությունները՝

01

Մանուալ թերապիա

Ձեռքով կատարվող թերապևտիկ միջամտություններ, որոնք ուղղված են մկանների և հոդերի ցավերի և լարվածության նվազեցմանը, շարժունակության վերականգնմանը։

02

Բուժական մերսում

Այն նպաստում է հոդերի և մկանների ֆունկցիայի վերականգնմանը, նյութափոխանակության կարգավորմանը, թեթևանում է ցավերը, վերացնում է այտուցները: Այս պրոցեդուրան ներառվում է վերականգնողական ծրագրի մեջ:

03

Անհատական վերականգնողական ծրագրեր

Մեր մասնագետները մշակում են անհատական վերականգնողական ծրագրեր՝ հիմնված պացիենտի խնդրի, առանձնահատկությունների և ախտորոշման տվյալների վրա՝ ապահովելով արդյունավետ և հուսալի վերականգնում։

Ինչո՞ւ ընտրել Maletti Clinic-ը

Փորձառու մասնագետներ

Մեր վերականգնողաբանության բաժանմունքում նեգրավված են միայն փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք մշտապես մասնակցում են միջազգային վերապատրաստումների և տիրապետում են ոլորտի նորագույն բուժման մեթոդներին: Նրանք պատրաստ են աջակցել ձեզ վերականգնման բոլոր փուլերում։

Միջդիսցիպլինար մոտեցում

Աշխատում ենք թիմային սկզբունքով, որը ներառում է մի շարք նեղ մասնագետների, որոնք անհրաժեշտ են տվյալ պացիենտի համար:

Ժամանակակից տեխնոլոգիաներ և մեթոդներ

Maletti Clinic- ում մենք կիրառում ենք նորագույն սարքավորումներ և ապացուցված արդյունավետությամբ բժշկական պրոտոկոլներ՝ ապահովելով հուսալի արդյունքներ։

Գնացուցակ

Եթե դուք կամ ձեր սիրելիները վերականգնողական բուժման կարիք ունեք կամ ցանկանում եք մանրամասներ իմանալ մեր ծառայությունների մասին, գրանցվեք խորհրդատվության: Մենք կօգնենք ձեզ վերականգնել ձեր առողջությունն ու վերադառնալ լիարժեք կյանքի։

Ստացեք ամբողջական գնացուցակը
Consent(Required)