Աննա Գասպարյան
Maletti Clinic-ի գլխավոր բժիշկ, Մաշկաբան-կոսմետոլոգ
Բժիշկ Աննա Գասպարյանին դիմում են այն ժամանակ, երբ մաշկի բուժումը կամ դեմքի ուրվագծային պլաստիկան պահանջում են ավելի լուրջ մոտեցում, քան պարզապես կոսմետիկ միջամտությունը։ Նրա աշխատանքը հիմնված է բժշկական գնահատման վրա՝ նպատակ ունենալով ոչ միայն բարելավել մաշկի տեսքը, այլ նաև վերականգնել դրա առողջությունը։
Մաշկի կամ դեմքի ուրվագծերի հետ աշխատելիս բժիշկ Գասպարյանի համար առաջնայինը ճիշտ ախտորոշումն է։ Նա կարևոր է համարում նախ հասկանալ խնդրի պատճառը և միայն դրանից հետո ընտրել միջամտություն,բուժման կամ խնամքի ամենաարդյունավետ ճանապարհը։
Ինչով է առանձնանում նրա աշխատանքը
- Մաշկային խնդիրների բժշկական ախտորոշում և բուժում.
- Ներարկումային և ապարատային մեթոդների համադրում ինչպես բուժական,այնպես էլ էսթետիկ միջամտությունների ժամանակ
- Կանխարգելիչ մոտեցում, ոչ միայն բուժում
Մոտեցում պացիենտին
Բժիշկ Աննա Գասպարյանի համար կարևոր է, որ պացիենտը հստակ հասկանա իր մաշկի վիճակը և բուժման ընթացքը։ Բուժման գործընթացը կառուցվում է բաց հաղորդակցության վրա, որպեսզի մարդը վստահ լինի թե ընթացքին, թե արդյունքին։
Կրթություն և մասնագիտական փորձ
Բժիշկ Աննա Գասպարյանը ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այնուհետև անցել է կլինիկական օրդինատուրա մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ոլորտում։ Նա 2019 թվականից աշխատում է «Մալետտի» կլինիկայում և պարբերաբար մասնակցում է միջազգային վերապատրաստումների։
Երբ դիմել բժիշկ Աննա Գասպարյանին
- Մաշկային հիվանդությունների և բորբոքային խնդիրների դեպքում
- Ակնեի և պիգմենտացիայի խնդիրների ժամանակ
- Երբ անհրաժեշտ է բժշկական վերահսկմամբ էսթետիկ միջամտություն
- Մաշկի առողջացման և երկարաժամկետ խնամքի ծրագրերի համար
